Լրահոս

16.02.2012 15:13


Գրականագետ. «Ժողովրդին խաղալիք դարձրին»

Գրականագետ. «Ժողովրդին խաղալիք դարձրին»

ճարտարապետ, Երևանի ավագանու Հանրապետական կուսակցության անդամ Լևոն Իգիթյանը և գրականագետ Դավիթ Գասպարյանն այսօրվա համատեղ ասուլիսում խոսել են ընտրությունների արդարության և թափանցիկության մասին։

–20 տարի է՝ ասում եմ՝ մեկը թող գա իմ ձայնը առնի, տեսնեմ՝ կստացվի՞, թե՞ չէ։ Ով որ թույլ է, այդտեղ է ստացվում,–համոզված է Իգիթյանը։

Դավիթ Գասպարյանն էլ ասել է. «Անընդհատ լսում ենք՝ մե՛ր թիմը, մե՛ր կուսակցությունը, մե՛ր համայնքը։ Մեկը չկա՝ խոսի «ժողովուրդ» հասկացությունից»։

Նրա կարծիքով «ժողովուրդ» հասկացությունը պետք է առաջին պլան գա։

–Հավաքվել ենք քաղաքի կենտրոնում, ասուլիս ենք անում, մի երկու բան ենք ասում՝ շենքը քանդել են, չեն քանդել, կարծում ենք՝ դա է…։ Ժողովո՛ւրդն է վերանում,–մտահոգություն է հայտնել նա։

Հարցին՝ ո՞վ է մեղավոր, գրականագետը նշել է.

–Ապականողն է մեղավոր։ Ժողովրդին խաղալիք դարձրին, այնինչ ժողովուրդը պետք է արժանապատվություն ունենա և իր կամքի տերը լինի։ Այս սոցիալական վիճակը ժողովրդին հասցրել է ընչաքաղցության, և նա պատրաստ է ամեն ինչի։

–Բոլոր ընտրությունները ես թափանցիկ եմ համարում,–նշել է Իգիթյանը։ Հարցին, թե ինչ է ինքը հասկանում թափանցիկ ասելով, նա նշել է, որ երբ ընտրությունից հետո իրեն հարցրել են՝ ում օգտին է քվեարկել, ինքը պատասխանել է, սակայն նաև ավելացրել է, որ դրական ընտրություններ ոչ մի տեղ էլ չեն լինում։

Դ. Գասպարյանն էլ ընդգծել է. «Ես արդար և ուղղամիտ ընտրություններին չե՛մ հավատացել, չե՛մ հավատում և չե՛մ էլ հավատա»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը