Արտակ Դավթյան. «Կոալիցիան ամուսնական հավատարմության երդում չէ, որ հավերժ տևի»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը հայտարարել է, թե կոալիցիան ամուսնական հավատարմության երդում չէ, որ հավերժ տևի:
–Կոալիցիոն կուսակցությունները միաժամանակ նաև մրցակիցներ են, սակայն պետք է ապահովեն քաղաքակիրթ մրցակցություն: Վերջինիս բացակայության պարագայում չի լինի նաև քաղաքական գործընթաց։ Քաղաքական կյանքն ավելի բազմազան է, քան կոալիցիոն հուշագիրը,-ասաց պատգամավորը:
Արտակ Դավթյանի խոսքերով՝ առաջիկայում ևս ականատեսն ենք լինելու իրավիճակների, երբ կոալիցիոն գործընկերների տեսակետները չեն համընկնի:
Անդրադառնալով ՀԱԿ–ի խորհրդարան անցնել–չանցնելու հարցին՝ նա նշել է, թե այդքան վստահ չէ, որ նրանք կհայտնվեն խորհրդարանում, քանի որ ՀԱԿ-ի վարկանիշն աստիճանաբար անկում է ապրում։
Նա նաև նշել է, թե նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի անդամակցությունը ԲՀԿ-ին պետք չէ պայմանավորել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությամբ: