Լևոն Իգիթյան. «Մի՛ կարծեք, թե այստեղ մի քանի տարի ապրածը Երևանն ավելի շատ է սիրում, քան ես»
–Հայաստանում ինչ կատարվում է, մեր գործն է։ Սա մեր տունն է, ճիշտ է՝ փոքրիկ, բայց համոզված եմ, որ կմեծանա։ Ես միշտ ուզում եմ հասկանալ, երբ երկրի սահմանները մեծանան, մենք պատրա՞ստ ենք այդ մեծ հողին տիրություն անել,–այսօրվա ասուլիսում հայտարարել է ճարտարապետ, Երևանի ավագանու Հանրապետական կուսակցության անդամ Լևոն Իգիթյանը։
–Մենք կայացած հասարակություն չունենք, որովհետև իմ տան սահմաններից դուրս ինձ ոչինչ չի հետաքրքրում։ Մենք մեղավորներին փնտրում ենք մեզնից դուրս,–համոզված է նա։
Ասուլիսի մեկ այլ բանախոս, գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ կարծում է, որ պետք է ավելի շատ դրականի շուրջ համախմբվենք, թե չէ բացասականը կենտրոնացնելով՝ մաս–մաս վերանում ենք. «Տեսակն իր ազգային արժեքների, պետության շուրջ պետք է կայանա։ Եթե չի կայանում, ապա երկրորդականի պես մի բան է»,–ասել է գրականագետը։
Անդրադառնալով Մաշտոցի պուրակում բնապահպանների և ակտիվիստների անժամկետ ակցիային, որոնք պահանջում են դադարեցնել այգում կրպակներ տեղադրելու շինարարությունը, Լ. Իգիթյանն ասել է, թե այդ կրպակներն իրավաբանորեն հաստատված են, և մի տեղից հանելուց հետո պետք է որոշակի փոխհատուցում տրվի։
–Կարևորն այն է, որ գործընթաց կա, ժամանակի հարց է, ամեն ինչ միանգամից չի լինում,–նկատել է նա և հավելել,–մի՛ կարծեք, թե այստեղ մի քանի տարի ապրածը Երևանն ավելի շատ է սիրում, քան ես։

7or.am