Կոմունիստական կուսակցությունը կողմ է 100%-ով համամասնական ընտրակարգին անցնելուն
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը, անդրադառնալով երեկ ԱԺ–ում կայացած 100%–ով համամասնական ընտրակարգի անցնելու շուրջը կազմակերպված լսումներին, ասել է, թե իրենք դրան կողմ են:
–Բայց ո՞վ էր որոշել այդ լսումներին չհրավիրել նաև մեր կուսակցության ներկայացուցիչներին: Տեսանք, թե ովքեր էին նստած դահլիճում: Միաժամանակ, չկա ավելի լավ համակարգ, քան համամասնական ընտրակարգը, որով կուսակցությունը պատասխանատու կլինի իր յուրաքանչյուր ներկայացուցչի համար,–ընդգծել է նա: