Լրահոս

16.02.2012 12:26


Նախարար. «Անցյալ տարի արձանագրվել է 3 բալից ավելի 15 երկրաշարժ»

Նախարար. «Անցյալ տարի արձանագրվել է 3 բալից ավելի 15 երկրաշարժ»

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին  պարզաբանումներ է ներկայացրել վերջին շրջանում արձանագրվող երկրաշարժերի վերաբերյալ։

Նրա խոսքերով՝ եթե նախկինում Հայաստանում տարեկան արձանագրվում էր 3 բալից ավելի 3-5 երկրաշարժ, ապա միայն անցյալ տարի արձանագրվել է 15 երկրաշարժ, իսկ այս տարի արդեն՝ 3-ը, ապա հավելել է, որ այս միտումը արձանագրվել է նաև ողջ աշխարհում։

Ըստ նրա` Հայաստանում 150 դիտակայան կա: Նշվել է նաև, որ փետրվարի 17-ին գիտատեխնիկական խորհրդի և սեյսմոլոգների մասնակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մոտ տեղի է ունենալու հանդիպում:

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է «Երևան քաղաքի դպրոցներում, հիվանդանոցներում և այլ բուժհիմնարկներում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում ուժեղ երկրաշարժի ժամանակ գործողությունների և վարքականոնների ուսուցում» պիլոտային ծրագիրը, ինչը, ըստ նախարարի, հնարավորություն կտա զգալիորեն բարձրացնել ազգաբնակչության սեյսմիկ պաշտպանվածության մակարդակը։

Այս խորագրի վերջին նյութերը