Լրահոս

16.02.2012 11:34


Ոստիկանությունից պնդում են՝ արագաչափ սարքը չի՛ անհետացել

Ոստիկանությունից պնդում են՝ արագաչափ սարքը չի՛ անհետացել
Օրերս որոշ լրատվամիջոցներում տեղեկություն հրապարակվեց, թե իբր Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղադրված արագաչափ սարքը խորհրդավոր պայմաններում անհետացել է:
Տեղեկացնում ենք, որ նշված արագաչափ սարքը փետրվարի 11-ին, ժամը 19-ի սահմաններում, հանվել է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի սպասարկումն իրականացնող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության կողմից՝ տեխնիկական պատճառներով, սարքի ամրացման դետալի մեխանիկական թերությունը շտկելու նպատակով, և մինչև շաբաթվա վերջը դարձյալ կտեղադրվի նույն տեղում:

Այս խորագրի վերջին նյութերը