Երևանի ավագանու ընտրությունների թեմայի շուրջ «Հայելի» ակումբում բանավիճել են ՀԱԿ-ին անդամակցող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը և ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը։
Ըստ Լյուդմիլա Սարգսյանի՝ ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցելը լրջագույն փոփոխություններ է մտցրել ընտրապայքարի մեջ։
-Սա իշխանությունների համար եզակի հնարավորություն է՝ կեղծված նախագահական ընտրություններից հետո քաղաքական կամք դրսևորել և անցկացնել ազատ, թափանցիկ ընտրություններ,- ասել է Լ. Սարգսյանն ու հավելել, որ եթե ընտրություններն այդպիսին լինեն, ընդդիմությունը միանշանակ հաղթանակ է տանելու։
ՍԴՀԿ ատենապետն ասել է, որ մարդն ամենամեծ արժեքն է, սակայն այսօր արհամարհված է, ոտնահարված են սեփականության նրա իրավունքները։
-Ամբողջովին խեղաթյուրվել է թամանյանական կենտրոնը, կանաչ գոտիների միայն 30%-ն է պահպանվել,-հայտարերել է ՀԱԿ ներկայացուցիչը։
Չհամաձայնելով ՀԱԿ ներկայացուցչի կարծիքին՝ Ալվարդ Պետրոսյանն ասել է, որ իր քվեն տալու է իր կուսակցությանը, բայց դրանից զատ՝ ունի երևանցու պահանջատիրություն։
-Ես բոլորովին հիացած չէի թամանյանական Երևանով և չեմ հասկանում, թե ինչ է նշանակում թամանյանական Երևան։Երբ Մոնումենտից նայում էի Երևանի տանիքներին, սիրտս խառնում էր, այնքան տգեղ էր և այնքան փնթի։ Մենք կարևորում ենք հին Երևանի ոգին, ոչ թե կավաշեն տները,-ասել է Ալվարդ Պետրոսյանը։
Տիկին Պետրոսյանն ասել է, որ թեև երևանյան նորամուծություններում ապօրինություններ եղել են, սակայն ինքը սիրում է «Երևանն իր Հյուսիսային պողոտայով»։
Բանավիճել են ՀՅԴ–ն և ՍԴՀԿ–ն
Երևանի ավագանու ընտրությունների թեմայի շուրջ «Հայելի» ակումբում բանավիճել են ՀԱԿ-ին անդամակցող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը և ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը։
Ըստ Լյուդմիլա Սարգսյանի՝ ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցելը լրջագույն փոփոխություններ է մտցրել ընտրապայքարի մեջ։
-Սա իշխանությունների համար եզակի հնարավորություն է՝ կեղծված նախագահական ընտրություններից հետո քաղաքական կամք դրսևորել և անցկացնել ազատ, թափանցիկ ընտրություններ,- ասել է Լ. Սարգսյանն ու հավելել, որ եթե ընտրություններն այդպիսին լինեն, ընդդիմությունը միանշանակ հաղթանակ է տանելու։
ՍԴՀԿ ատենապետն ասել է, որ մարդն ամենամեծ արժեքն է, սակայն այսօր արհամարհված է, ոտնահարված են սեփականության նրա իրավունքները։
-Ամբողջովին խեղաթյուրվել է թամանյանական կենտրոնը, կանաչ գոտիների միայն 30%-ն է պահպանվել,-հայտարերել է ՀԱԿ ներկայացուցիչը։
Չհամաձայնելով ՀԱԿ ներկայացուցչի կարծիքին՝ Ալվարդ Պետրոսյանն ասել է, որ իր քվեն տալու է իր կուսակցությանը, բայց դրանից զատ՝ ունի երևանցու պահանջատիրություն։
-Ես բոլորովին հիացած չէի թամանյանական Երևանով և չեմ հասկանում, թե ինչ է նշանակում թամանյանական Երևան։ Երբ Մոնումենտից նայում էի Երևանի տանիքներին, սիրտս խառնում էր, այնքան տգեղ էր և այնքան փնթի։ Մենք կարևորում ենք հին Երևանի ոգին, ոչ թե կավաշեն տները,-ասել է Ալվարդ Պետրոսյանը։