Լրահոս

17.01.2011 10:39


Նազարբաևը չի ստորագրել

Նազարբաևը չի ստորագրել

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չի ստորագրել նախագահի լիազորությունները մինչև 2020թ. երկարաձգելու համար հանրաքվե անցկացնելու վերաբերյալ սահմանադրական  փոփոխությունները և դրանք ուղարկել է Սահմանադրական դատարան։ Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է սահմանադրական խորհրդի մամուլի բաժնի աշխատակիցը։

-Այժմ սկսվելու է հանրաքվե անցկացնելու հարցերով «Սահմանադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» նախագահի դիմումի քննարկումը, որն ուրբաթ օրը ընդունել էր խորհրդարանը,-ասել են գործակալությանը։

Հիշեցնենք, որ Ղազախստանում նախատեսվում է գործող նախագահի լիազորությունները մինչև 2020թ. երկարաձգելու վերաբերյալ հանրաքվե անցկացնել։

 

Այս խորագրի վերջին նյութերը