Լրահոս

15.02.2012 17:48


Իրանը դադարեցրել է եվրոպական վեց երկրներին նավթի մատակարարումը

Իրանը դադարեցրել է եվրոպական վեց երկրներին նավթի մատակարարումը

Ինչպես տեղեկացնում է  «Press TV»–ն, Եվրամիության պատժամիջոցներին ի պատասխան` Իրանը դադարեցրել է եվրոպական վեց երկրներին նավթի մատակարարումները: Այդ երկրներն են Նիդերլանդները, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Պորտուգալիան և Հունաստանը:

Հիշեցնենք, որ Եվրամիության անդամ 6 երկրների դեսպաններն այսօր Իրանի արտգործնախարարություն էին հրավիրվել: Հանդիպմանը քննարկվել են Իրանի նկատմամբ Եվրամիության կողմից սահմանված վերջին պատժամիջոցները և այլ հարցեր:

Հունվարի 23-ին Եվրամիության 27 երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում հավանություն տվեցին իրանական նավթի նկատմամբ արգելք դնելու որոշմանը: 

 

Այս խորագրի վերջին նյութերը