Լրահոս

15.02.2012 19:35


«Համահայկական Բանկ» ԲԲԸ-ն դարձավ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի շուկայի մասնակից

«Համահայկական Բանկ» ԲԲԸ-ն դարձավ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի շուկայի մասնակից

Ս.թ. փետրվարի 15-ից «Համահայկական Բանկ» ԲԲԸ-ն գրանցվել է որպես ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Շուկայի մասնակից և շնորհվել է PNARB առևտրային կոդը:

«Համահայկական Բանկ» ԲԲԸ-ն թույլատրվել է Բորսայի վարկային հարթակին և այսուհետ կմասնակցի վարկային ռեսուրսների շուկայում կազմակերպվող առևտրին:

Համահայկական Բանկը հիմնադրվել է 2011թ.-ին և գործում է որպես ներդրումային բանկ՝ նպատակ հետապնելով միջազգային ֆինանսական կազմակերպություններից և զարգացմանն ուղղորդված մասնավոր աղբյուրներից հավաքագրել երկարաժամկետ ֆինանսական միջոցներ և իրականացնել մասնավոր ձեռնարկությունների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի ֆինանսավորում: Համահայկական Բանկի մասին մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքում՝ www.panarmenianbank.am

Առ այսօր Բորսայի անդամ և շուկայի մասնակից են թվով 32 ընկերություն, որոնցից 25-ը հանդիսանում են Բորսայի անդամ, իսկ 7 ընկերությունը՝ շուկայի մասնակից:

 

Այս խորագրի վերջին նյութերը