Փետրվարի 14-ին ՀՀ և ԻԻՀ ԱԳՆ-ների միջև հերթական քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու նպատակով աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ ԻԻՀ ԱԳ նախարարի Ասիայի, Օվկիանիայի և ԱՊՀ երկրների հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:
Հայաստանի և Իրանի փոխարտգործնախարարները կարևորեցին երկու ԱԳՆ-երի միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման անհրաժեշտությունը և իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:
Զրուցակիցները, գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև զարգացող համագործակցության մակարդակի առնչությամբ, ընդգծեցին 2011թ. ՀՀ և ԻԻՀ նախագահների և արտգործնախարարների Թեհրան և Երևան կատարած փոխայցելությունների կարևորությունը: ՀՀ և ԻԻՀ փոխնախարարները քննարկեցին համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը: Նշվեց, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը և ստորագրված փաստաթղթերով նախատեսված ծրագրերի իրականացումը պետք է նոր լիցք հաղորդեն երկու երկրների միջև գոյություն ունեցող համագործակցությանը:
Նույն օրը` երեկոյան, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին ընդունեց ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին: Հանդիպման սկզբում փոխնախարար Քոչարյանը ԻԻՀ ԱԳ նախարարին փոխանցեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղջույններն ու բարեմաղթանքները: Նախարար Սալեհին նշեց, որ Իրանում շատ են կարևորում հարևան և բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, խնդրեց իր շնորհավորանքներն ու ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ ԱԳ նախարարին:
Շավարշ Քոչարյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ