Փետրվարի 14-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 25-ամյա Արմեն Օգանեզովին:
Պարզվել է, որ նա ժամը 21.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Նոր թաղամասի թիվ 31 շենքի մոտ, դիմակավորված, հափշտակել է մի կնոջ պայուսակ` որի մեջ եղել է 20.000 դրամ:
Խուզարկությամբ Օգանեզովի մոտ հայտնաբերվել է հափշտակվածը և դիմակը:
Կողոպտիչը հայտնաբերվել է