Լրահոս

15.02.2012 14:56


Արամ Հարությունյան.«Եթե այսօր Նժդեհը ելներ ու դներ իր թեկնածությունը մի օլիգարխի դեմ, ՀՀԿ–ն այդ օլիգարխին էր պաշտպանելու»

Արամ Հարությունյան.«Եթե այսօր Նժդեհը ելներ ու դներ իր թեկնածությունը մի օլիգարխի դեմ, ՀՀԿ–ն այդ օլիգարխին էր պաշտպանելու»

100%–ով համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը նշել է, թե հիմնականում մեծամասնականով քաղաքական դեմքեր չեն ընտրվում։

–Երբ խոսվում է միջազգային փորձից, ապա պետք է հասկանալ, որ  Հայաստանի դեպքում դա չի աշխատում։ Պետք է մտածել այս մասին։ Այսօր Հայաստանը շատ բախտորոշ իրավիճակում է և կարող է կրկնվել մարտի մեկը,–ասել է նա։

Ըստ Արամ Հարությունյանի՝ դեռևս 1990–ական թվականներին ՀՀԿ–ն ցույց էր անում հանուն համամասնական ընտրակարգի անցնելու, իսկ այսօր դեմ է արտահայտվում։

–Պետք է հիշել, որ վաղը մյուս օրը այդ աթոռները կարող են էլ ձերը չլինել և պետք  է հասկանալ, որ կուսակցության անդամներին հաշվել այն բանից հետո, երբ այլևս իշխանություն չես։ Գաղափարական կուսակցականներ քիչ կան։ Այսօր եթե Նժդեհը ելներ ու դներ իր թեկնածությունը մի օլիգարխի դեմ՝ դուք (ՀՀԿ–ն) այդ օլիգարխին էիք պաշտապանելու,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը