Լրահոս

15.02.2012 14:53


Սիրիայում հաջորդ կիրակի սահմանադրական հանրաքվե է անցկացվելու

Սիրիայում հաջորդ կիրակի սահմանադրական հանրաքվե է անցկացվելու

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրամանագիր է ստորագրել երկրի նոր Սահմանադրության նախագծի հանրաքվեի ժամկետների վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է «ՍԱՆԱ» գործակալությունը։

Այդ փաստաթղթի համաձայն՝ հանրաքվեն անցկացվելու է հաջորդ կիրակի՝ փետրվարի 26–ին։ Այս նոր Սահմանադրության նախագիծը մշակել է ստեղծված հատուկ Ազգային հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են եղել սիրիացի հայտնի իրավագետներ, տնտեսագետներ և հասարակական գործիչներ։ Նախագիծը նախագահին է ներկայացվել երեք օր առաջ՝ փետրվարի 12–ին։

Նոր Սահմանադրության նախագիծը նախատեսում է ժողովրդավարական բազմակուսակցական համակարգի ընդունում։

Ավելի վաղ Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ նախաձեռնությունը խեղկատակություն են համարում և չեն պատրաստվում մասնակցել հանրաքվեին։

Այս խորագրի վերջին նյութերը