Լրահոս

15.02.2012 14:32


Քննարկվել են հայ-ամերիկյան համատեղ վարժանքների կազմակերպման հարցեր

Քննարկվել են հայ-ամերիկյան համատեղ վարժանքների կազմակերպման հարցեր

 Փետրվարի 14-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Պլանավորման, քաղաքականության և ռազմավարության դիրեկտորիատի փոխտնօրեն, դերծովակալ Մարկ Մոնտգոմերիին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

            Ողջունելով հյուրին,  ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ Եվրոպական հրամանատարության և ՀՀ պաշտպանության նախարության միջև իրականացվող համագործակցության մակարդակը: Դերծովակալ Մարկ Մոնտգոմերին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին Կոսովոյի և Աֆղանստանի  առաքելությունների ընթացքում ցուցաբերված և ցուցաբերվող աջակցության համար:

            Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան համատեղ վարժանքների կազմակերպմանը, ռազմակրթական ծրագրերին վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

            Այցի ընթացքում կայացել է նաև դերծովակալ Մ.Մոնտգոմերիի հանդիպումը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ս.Գալստյանի հետ: Քննարկվել են հայ խաղաղապահների միջազգային առաքելություններին մասնակցությանն առնչվող  հարցեր: Դերծովակալ Մ.Մոնտգոմերին այցելել է նաև ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադ:

Այս խորագրի վերջին նյութերը