Արամ Մանուկյանը ՀՀ երեք կուսակցությունների՝ ԵԺԿ–ին անդամագրվելու մասին
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀ երեք կուսակցությունների՝ ՀՀԿ, ՕԵԿ և «Ժառանգություն»,Եվրոպական ժողովրդավարական կուսակցության անդամակցությանը՝ նշելով, որ որոշ լրատվամիջոցներ տարածել են, թե այդ երեք կուսակցությունները դարձել են ԵԺԿ լիիրավ անդամ։
Նա ասել է, որ լիիրավ անդամ կարող են դառնալ միայն Եվրամիության անդամ երկրների կուսակցությունները։ Անդամակցության հաջորդ աստիճանը, ըստ բանախոսի, ասոցիացված անդամներն են։ Իսկ Հայաստանի երեք կուսակցություններն այդ մակարդակներից որևէ մեկին չեն համապատասխանում։
–ՀՀ կուսակցությունները դիտորդ անդամներ են, որոնք քվեարկության որևէ իրավունք չունեն,–ընդգծել է ՀՀՇ վարչության նախագահը։
Արամ Մանուկյանը ՀՀ երեք կուսակցությունների՝ ԵԺԿ–ին անդամագրվելու մասին
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀ երեք կուսակցությունների՝ ՀՀԿ, ՕԵԿ և «Ժառանգություն», Եվրոպական ժողովրդավարական կուսակցության անդամակցությանը՝ նշելով, որ որոշ լրատվամիջոցներ տարածել են, թե այդ երեք կուսակցությունները դարձել են ԵԺԿ լիիրավ անդամ։

7or.am