ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրին փոխարինելու եկած «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» (ՁԶՇՄ) հնգամյա ծրագրի մեկնարկը պաշտոնապես տրվեց այսօր:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Ջաթինդեր Չիման այսօր շնորհանդեսի ժամանակ ծրագրի հաջողության առումով կարևորեց մասնավոր սեկտորի հետ համագործակցությունը: «Այս ծրագիրն առաջինն է տարածաշրջանում»,- նշել է Ջ. Չիման:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Հայաստանի զարգացման առումով առանձնացրել է տնտեսության զարգացումը, արդար ընտրությունների անցկացումը և խորը համապարփակ առևտրային հարաբերությունները: Նա համոզվածություն է հայտնել, որ առևտրային հարաբերություններում հնարավորությունների սահմանը դեռ հեռու է, և հարաբերությունների զարգացման համար կարևորել է ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավումը, տնտեսական մրցակցության առկայությունը և օտարերկրյա ներդրումների խթանումը:
Մեկնարկեց ԱՄՆ ՄԶԳ նոր ծրագիրը