ՀՀՇ վարչության նախագահ. «Իշխանությունը սուտասան է»
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է կիրակի օրը Հայաստանի 39 համայնքներում և մասնավորապես Հրազդան քաղաքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից։ Այն տեսարանը, որին ինքն ականատես է եղել, ցնցել է իրեն. «Այն, ինչ ես տեսա Հրազդանում, կարդացել եմ Հյուգոյի, Գորկու, Կաֆկայի գրքերում»։
–Սովը, 5000 դրամը հաղթեց քաղաքացուն,–Արամ Մանուկյանը նման կերպ է բնութագրել Հրազդանում կայացած ընտրությունները։
Նա համոզված է, որ ընտրություններում իշխանության հաղթանակի միջոցը ընտրացուցակներն են, որոնք այդպես էլ չեն համարձակվում հրապարակել։ Ըստ Ա. Մանուկյանի՝ ընտրությունների արդյունքի վրա մեծ դեր են խաղացել նաև ընտրակաշառքների համատարած բաժանումը։
Բանախոսի խոսքերով՝ ընտրությունների ժամանակ իշխանություններից հրահանգված է եղել ոչինչ չանել ընտրատեղամասերում, սակայն մեկ օր առաջ և ընտրությունների օրը դրսում ամեն ինչ արդեն արված էր։
–Սերժ Սարգսյանը ձախողվեց՝ իր քաղաքական խոստումների առումով։ Այս ընտրությունները ապացուցեցին, որ արդար ընտրություններ չեն եղել,–ասել է բանախոսը և հավելել,–իշխանությունը սուտասան է, իշխանությունը ընտրագող է և ապացուցեց, որ այսօր էլ ի վիճակի չէ նորմալ ընտրություններ անցկացնելու։

7or.am