Լրահոս

15.02.2012 12:31


Արմեն Մարտիրոսյան. «Վարչապետն ուղղորդում է, թե ինչպես կարող են գործարարները մտնել խորհրդարան մեծամասնականով»

Արմեն Մարտիրոսյան. «Վարչապետն ուղղորդում է, թե ինչպես կարող են գործարարները մտնել խորհրդարան մեծամասնականով»

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը 100%–ով համամասնական ընտրակարգի անցնելու մասին օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասել է, թե չկա լավագույն մոդել, բայց կա լավագույն լուծում՝ իրավիճակից կախված։

–Իրավիճակը ցույց է տալիս, որ մեծամասնականը ձեռք չի տալիս։ Մենք ունենք իրողություն, որ մեծամասնական պատգամավորները նշանակված քվոտաներ են։ Խորհրդարանը քաղաքական մարմին է և չպետք է կատարի ՏԻՄ– աշխատանքը կամ բերի խորհրդարան։ Պատգամավորը օգնություն բաժանող չէ, իսկ տեղական խնդիրները պատճառ չեն, քանի որ ՀՀ–ն այդքան մեծ երկիր չէ,–ասել է նա։

Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ ՀՀ վարչապետ, ՀՀԿ անդամ Տիգրան Սարգսյանը նշել է, թե ՀՀԿ–ի համամասնական ցուցակում գործարարներ չեն լին, բայց մեծամասնականում չեն կարող արգելել։

–Փաստորեն նա ուղղորդում է, թե ինչպես կարող են գործարարները մտնել խորհրդարան։ Եթե ձեր ասածը ազնիվ է և ուզում եք տարանջատել գործարարությունն ու քաղաքականությունը, ապա միացեք ՀՀ քաղաքական գրեթե ամբողջ դաշտի  առաջարկին և վերացրեք մեծամասնական ընտրակարգը,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը