Լրահոս

15.02.2012 12:08


Դավիթ Հարությունյան. «Ընտրություններից անմիջապես առաջ խաղի կանոնները չեն փոխում»

Դավիթ Հարությունյան. «Ընտրություններից անմիջապես առաջ խաղի կանոնները չեն փոխում»

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը 100%–անոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նշել է, թե ոչ միայն ընտրություններից անմիջապես առաջ խաղի կանոնները չեն փոխում, այլ նաև մի շարք հիմնավոր պատճառներ էլ կան այժմ նման ընտրակարգի չանցնելու համար։

–Մեծամասնական ընտրակարգով ծագում է մրցակցություն ոչ միայն քաղաքական ուժերի միջև, այլ նաև՝ ներկուսակցական մրցակցություն ընտրողի ձայնը ստանալու համար,–ասել է Դ. Հարությունյանը։

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ ընդգծել է՝ եթե անգամ կոնսենսուս լինի, որ այսուհետ արևը պետք է մայր մտնի արևելքից և ծագի արևմուտքից, ապա չի նշանակում, որ հենց այդպես էլ կլինի։ Նախարարը հիշեցրել է նաև համամասնական ընտրակարգով խորհրդարանում հայտնված «Շամիրամ» կուսակցության օրինակը.

–Ովքե՞ր էին, ի՞նչ էին, անհասկանալի է,–նշել է Հ. Թովմասյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը