Լրահոս

15.02.2012 10:48


Մահացել է լոգարանում

Փետրվարի 14-ին`ժամը 10.53-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 153 տան բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. լոգարանում հայտնաբերվել է 1957 թվականին ծնված Մարիամ Մուրադյանի  դին:

Այս խորագրի վերջին նյութերը