Բելառուսի խորհրդարանի պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Ազգային ժողովում
Փետրվարի 14-ին Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ-ում հանդիպումներ ունեցավ եվրոպական կառույցներում հայկական խորհրդարանական ներկայացուցիչների հետ: Հանդիպումներին մասնակցում էր նաեւ Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն:
Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը եւ ԲՀ ԱԺ ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկին քննարկեցին Արեւելյան գործընկերության շրջանակներում եւ հատկապես խորհրդարանական ձեւաչափում համագործակցության հնարավորությունը: Վեհաժողովում հայկական պատվիրակության ողջ կազմը, Վահան Հովհաննիսյանի ներկայացմամբ, պաշտպանում է Արեւելյան բոլոր 6 երկրների լիարժեք ներկայացվածությունը «Եվրանեսթում»: Այս սկզբունքից ելնելով` հայ խորհրդարանականները դեմ են արտահայտվել հակաբելառուսական բանաձեւի ընդունմանը` երկրորդ լիագումար նիստում ներկայացված փաստաթղթին դեմ քվեարկելով: Բանախոսը տեղեկացրեց կառույցի առաջիկա աշխատանքների մասին` նշելով, որ մեկ շաբաթից Երեւանում կկայանա «Եվրանեսթի» սոցիալական, կրթամշակութային և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի արտագնա նիստը:
Պրն. Գումինսկին, ի դեմս հայկական պատվիրակության ղեկավարի, շնորհակալություն հայտնեց Հայաստանին սկզբունքային ու կառուցողական դիրքորոշման համար` բնորոշելով այն նաեւ բարեկամական: Ներկայացուցիչների պալատի փոխնախագահն ափսոսանք հայտնեց Բելառուսի նկատմամբ կիրառվող երկակի ստանդարտների կապակցությամբ` նշելով, որ իր երկիրը պատրաստ է Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցելու եւ առաջարկներով հանդես գալու` հավասար գործընկերային հիմունքներով: Նա նշեց, որ տնտեսական համագործակցությունը ԵՄ երկների հետ խիստ ակտիվ է, խնդիրները զուտ քաղաքական բնույթի են:
Զրուցակիցները, ի թիվս Հայաստանի եւ Բելառուսի միջեւ միջազգային կառույցներում փոխգործակցության խնդիրների, անդրադարձան նաեւ քաղաքական, տնտեսական, ռազմական ու հասարակական համագործակցությանը: Հանդիպմանը մասնակցեց նաև երկու խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հրայր Կարապետյանը:
ԲՀ ԱԺ Բելառուս-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը նույն օրն ընդունեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը:
ԲՀ ԱԺ Բելառուս-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` բարձր գնահատեց տարբեր միջազգային կառույցներում, մասնավորապես ԵԱՀԿ ԽՎ-ում հայ և բելառուս գործընկերների փոխշահավետ համագործակցությունը և տարբեր քննարկումների ընթացքում ցուցաբերված դիրքորոշումները: Նա հույս հայտնեց, որ երկու երկրների պատվիրակությունների միջև առկա փոխշահավետ հարաբերություններն էլ ավելի կզարգանան և կլինեն շարունակական:
ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը ողջունելով հյուրերին` պարզ և թափանցիկ գնահատեց տարբեր միջազգային կառույցներում հայկական և բելառուսական պատվիրակությունների համագործակցությունն ու դիրքորոշումները, նկատելով, որ դրանց հիմքում ազնվությունն է: Պարոն Սաֆարյանի խոսքով` հայ և բելառուս գործընկերներն արդյունավետ համագործակցում են ոչ միայն ԵԱՀԿ ԽՎ , այլև ՀԱՊԿ շրջանակներում և կարծում է, որ այն անհրաժեշտ է շարունակել:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջազգային կառույցներում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:
ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանն անդրադարձավ առաջիկա մայիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ու ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի և ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության կողմից առաջարկեց դիտորդական առաքելություն իրականացնել: Նա շեշտեց, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ իրականացնելու հարցում շահագրգիռ են ԱԺ բոլոր խմբակցությունները:
ԲՀ ԱԺ Բելառուս-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկին հաջողություններ և նոր ձեռքբերումներ մաղթեց կայանալիք ընտրություններում:
Նույն օրը Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի բելառուսական կողմի պատվիրակության հետ հանդիպեց նաեւ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Հանդիպման ընթացքում բելառուսական պատվիրակությունը բարձրացրեց միջազգային կառույցներում Բելառուսի խնդրին առնչվող հարցեր` ակնկալելով հայկական պատվիրակությունների աջակցությունը: Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով միջազգային կառույցներում հետսովետական որոշ երկրների հանդեպ ձեւավորված վերաբերմունքին, նշեց, որ իր համար անընդունելի է այդ կառույցներում երկակի ստանդարտների կիրառումը` արձանագրելով, որ վերջին շրջանում միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցներ, ինչպիսին օրինակ Եվրոպայի խորհուրդն է, ակնհայտորեն կիրառում են երկակի ստանդարտներ: Նշելով, որ Բելառուսում կան ժողովրդավարության, մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ` տիկին Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ ժողովրդավարության եւ ընդհանրապես մարդու իրավունքների հետ կապված շատ ավելի լրջագույն խնդիրներ կան Ադրբեջանում, որի հանդեպ ԵԽԽՎ-ն բավականաչափ լոյալ է։ Իսկ Ադրբեջանում առկա ժողովրդավարության խորը ճգնաժամին չանդրադառնալու պատճառը, ըստ Նաիրա Զոհրաբյանի, այն է, որ Ադրբեջանը կարողանում է «իր ժողովրդավարությունը գնել նավթով»:
Կողմերն անդրադարձան նաեւ ներքաղաքական իրավիճակին եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Քանի որ տիկին Զոհրաբյանը «Եվրանեսթ» ԽՎ-ի քաղաքական հանձնաժողովի փոխնախագահն է, հյուրերը շնորհակալություն հայտնեցին նրան` «Եվրանեսթ» ԽՎ-ում Բելառուսի խնդրին աջակցելու համար: