Փետրվարի 13-ին` ժամը 21.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցում` գազալցակայանի հարակից տարածքում, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հերթապահ խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 15 ԼՍ 382 պետհամարանիշի և «ԳԱԶ 3110» մակնիշի 68 ՕՍ 777 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր,1989 թվականին ծնված Արամ Մուսայելյանը, մինչ փրկարարների հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:Նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:Վարորդ,1988 թվականին ծնված Ա.Կիրակոսյանին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: «ԳԱԶ 31»-ի վարորդը (ինքնությունը չի հաջողվել պարզել) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հրաժարվել է հոսպիտալացումից և դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ավտոպատահար՝ Նորագավիթում