Լրահոս

12.05.2009 19:18


Արգիշտի Կիվիրյանին ծեծը ջավախքյա՞ն հետք ունի

«Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը Ջավախքի իշխանությունների մասնակցությունը «BAGIN» լրատվական կենտրոնի համակարգող Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ բռնություն կիրառելու փորձին՝ հնարավոր վարկածներից մեկն է համարում։

- Հարձակումը Արգիշտի Կիվիրյանի վրա կարող է լինել Ջավախքի իշխանության որոշակի ներկայացուցիչների կողմից, որոնք վրացկան իշխանությունների քաղաքականությունն են վարում։ Արգիշտի Կիվիրյանի գործունեությունը հիմնականում արտացոլվում է Ջավախքի իշխանությունների գործունեությունը օբյեկտիվ ներիկայացնելու մեջ։ Գուցե դրանից դրդված Ջավախքի իշխանության ներկայացուցիչները այդպիսի քայլի են դիմել, բայց դա հնարավոր վարկածներից միայն մեկն է, -ասել է Շիրակ Թորոսյանը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը