Լրահոս

14.02.2012 09:59


ԵՄ–ն Սիրիայի դեմ նոր պատժամիջոցները կհաստատի փետրվարի 27–ին

ԵՄ–ն Սիրիայի դեմ նոր պատժամիջոցները կհաստատի փետրվարի 27–ին

Սիրիայի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, ինչպես նախատեսվում է, փետրվարի 27–ին Բրյուսելում կայանալիք նիստում կհաստատվի ԵՄ  անդամ 27 երկրների արտգործնախարարների կողմից։ Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»–ն, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը։

Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթը կներառի նաև Եվրամիության երկրներում այդ երկրի կենտրոնական բանկի ակտիվների սառեցում։ Նախատեսվում է, որ պատժամիջոցների հետևանքով կարգելվի ֆոսֆատների, ոսկու և այլ թանկարժեք մետաղների ու ադամանդի ներմուծում–արտահանումը Սիրիա։

Հիշեցնենք, որ Սիրիայի նկատմամբ խիստ պատժամիջոցների բանաձևի նախագիծ փետրվարի 4–ին քվեարկության էր դրվել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում, սակայն Ռուսաստանի և Չինաստանի վետոյի կիրառման պատճառով չի ընդունվել։

Այս խորագրի վերջին նյութերը