Լրահոս

14.02.2012 09:33


Ալ Պաչինոն Օբամայի կողմից արժանացել է արվեստի և հումանիտար գիտությունների ոլորտի դափնեկրի կոչման

Ալ Պաչինոն Օբամայի կողմից արժանացել է արվեստի և հումանիտար գիտությունների ոլորտի դափնեկրի կոչման

Ինչպես տեղեկացնում է «BBC»–ն, հոլիվուդյան հայտնի դերասան Ալ Պաչինոն դարձել է արվեստի և հումանիտար գիտությունների ոլորտում ունեցած վաստակի համար տրվող պարգևի դափնեկիր: Այս պարգևը ամենամյա է և շնորհում է ԱՄՆ-ի նախագահը՝ Բարաք Օբաման:

–Ալ Պաչինոն պարգևատրվում է ամերիկյան կինոյում և թատրոնում իր ունեցած դերասանական և ռեժիսորական վաստակի համար: Պարոն Պաչինոն իր կայուն տեղն ունի ամերիկյան մեծագույն արվեստագետների շարքում,–ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:

Ալ Պաչինոյից բացի հեղինակավոր պարգևին են արժանացել ևս 17 գործիչներ, այդ թվում` հավաքորդ և ֆիլանտրոպ Էմիլի Փուլիցերը և քանթրի կատարող Մել Թիլիսը:

Այս խորագրի վերջին նյութերը