Կոալիցիոն նոր հուշագիր չստորագրվեց. ՀՀԿ–ն ու ԲՀԿ–ն ընտրություններին կմասնակցեն առանձին ցուցակներով
ՀՀԿ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նախագահական նստավայրում «Հայաստանի հանրապետական կուսակցության», «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել քաղաքական կոալիցիայի հերթական նիստը:
Կողմերը քննարկել և արձանագրել են խորհրդարանական ընտրություններում սեփական ընտրացուցակներով հանդես գալու, փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում և քաղաքակիրթ մրցակցության կանոններով ընտրություններին մասնակցելու իրենց պատրաստակամությունը: Կարևորվել է կոալիցիոն գործընկերության միասնականությունն ու համախմբվածությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական զսպվածության և կոռեկտության սկզբունքների ապահովման անհրաժեշտությունը, ազնիվ մրցակցությամբ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու վճռականությունը: