«Գրեմմի». «Ֆու ֆայթերս» խմբի «Ուոլք» երգը հաղթող է ճանաչվել «Լավագույն ռոք երգ» անվանակարգում
Այսօր ԱՄՆ–ի Լոս Անջելես քաղաքում կայացել է «Գրեմմի» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության 54-րդ արարողությունը:
Ինչպես հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները, բրիտանացի երգչուհի Ադելը հաղթող է ճանաչվել միանգամից 5 անվանակարգում` «Լավագույն երգ» («Rolling In The Deep» երգով), «Տարվա լավագույն ձայնագրություն («Rolling In The Deep»), «Տարվա լավագույն ալբոմ» («21» ալբոմը), «Փոփ երաժշտության բնագավառում լավագույն մենակատարում» («Someone Like You»), «Փոփ երաժշտության լավագույն վոկալ ալբոմ» («21»):
Ամերիկյան «Ֆու ֆայթերս» խումբը հաղթող է ճանաչվել «Լավագույն ռոք երգ» («Ուոլք»), «Լավագույն ռոք ալբոմ» («Ուոսթինգ լայթ»), «Ծանր ռոք ժանրում լավագույն կատարում» («Ուայթ լայմոու») անվանակարգերում:
«Լավագուն ռեփ ալբոմ» մրցանակը հանձնվել է ամերիկացի Քանյե Վեսթին` «My Beautiful Dark Twisted Fantasy» ալբոմի համար:
«Լավագույն դուետ» անվանակարգում հաղթող է ճանաչվել անցած տարի մահացած բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի և Թոնի Բենեթի «Բեյբի ընդ սոուլ» կատարումը: