Լրահոս

13.02.2012 10:53


Ուիթնի Հյուսթոնի թոքերում ջուր է հայտնաբերվել

Ուիթնի Հյուսթոնի թոքերում ջուր է հայտնաբերվել

Նախօրեին Լոս Անջելեսում մահացած ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դիահերձումը նրա թոքերում ջուր է հայտնաբերել, ինչը վկայում է, որ նա խեղդվել է` քնելով կամ գիտակցությունը կորցնելով ջրով լի լոգարանում: Այս մասին հաղորդում է TMZ ինտերնետ պարբերականը` հղում կատարելով Բևեռլի Հիլզի ոստիկանությանը:

Դիահերձումն իրականացնող բժիշկները ներկայում որոշում են Հյուսթոնի թոքերում եղած ջրի չափաքանակը, ինչը կարող է վճռական լինել նրա մահվան հանգամանքների բացահայտման համար: Միևնույն ժամանակ, գործը հետաքննողները առայժմ չեն տվել իրենց վերջնական եզրակացությունը` երգչուհին մահացել է մինչ ջրում հայտնվե՞լը, թե՞ դրանից հետո: Դա կարող է պարզվել  4-6 շաբաթ անց:

Տեղեկացնենք, որ երաժշտական հեղինակավոր «Գրեմմի» մրցանակաբաշխությունն այսօր սկսվել է Ուիթնի Հյուսթոնի «I Will Always Love You» («Ես միշտ կսիրեմ քեզ») երգով, որը դահլիճում հավաքվածներն ունկնդրել են հոտնկայս։

Այս խորագրի վերջին նյութերը