Լրահոս

13.02.2012 10:05


ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացված դիտորդության արդյունքներ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացված դիտորդության արդյունքներ

2012 թ. փետրվարի 12-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիտորդություն է իրականացնում Արագածոտնի մարզի Սարալանջ, Շիրակի մարզի Պեմզաշեն և Կոտայքի մարզի Հրազդան համայնքներում ընթացող ՀՀ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում:

Դիտորդների կողմից ժամը 14:00-ի դրությամբ արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝

Հրազդան համայնքի 25/04  ընտրատեղամասում բավական մեծ թիվ է կազմում քվեարկության պահին « օգնության» կարիք ունեցողների թիվը, ինչպես նաև ընտրատեղամասում ընտրողների թիվը գերազանցում է 15 հոգին:  

Նույն համայնքի 25/22 ընտրատեղամասում քաղաքացիներից մեկը փորձել է մեկ այլ քաղաքացու անձնագրով քվեարկել, որը կանխվել է ոստիկանության կողմից:

25/01  ընտրատեղամասում հաճախ միևնույն ժամանակ ընտրողների թիվը հասնում է 30-40 հոգու: Դիտորդի կողմից արված նկատառումները անտեսվել են հանձնաժողովի նախագահի կողմից:

Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի  36/01, Արագածոտնի մարզի Սարալանջ համայնքի 14/01  և Հրազդան համայքի 25/01 ընտրատեղամասերում չի պահպանվել  տեղամասային ընտրական հանձնաժողվի անդամների՝ 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը:

Արագածոտնի մարզի Սարալանջ համայնքի 14/01 տեղամասում  հանձնաժողովի անդամները տեղամաս են եկել ժամը 7:35-ին: Տեղամասում հաճախ հանդիպել են նաև բաց քվեարկության դեպքեր:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդները շարունակում են դիտորդությունը և հետագա խախտումների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Այս խորագրի վերջին նյութերը