Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտզորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 600 կրակոց: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել փետրվարի 6-7-ը ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում մեր դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով զինադադարի պահպանման ռեժիմին, հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին