Լրահոս

11.02.2012 13:50


Պարսից ծոցում ԱՄՆ զորքերի ավելացում է նկատվում

Պարսից ծոցում ԱՄՆ զորքերի ավելացում է նկատվում

Ինչպես հայտնում են իսրայելյան մի շարք լրատվամիջոցներ, ԱՄՆ Ռազմաօդային ուժերի մարտական և ռազմա-տրասնպորտային ավիացիայի թռիչքների քանակը դեպի Պասից ծոց զգալիորեն աճել է:

Ամերիկյան ռազմական ինքնաթիռները թռչում են Սինայի թերակղզու, ապա Սաուդյան Արաբիայի օդային տարածքով դեպի Պարսից ծոց՝ Օմանին պատկանող Մասիրա կղզի, որտեղ արդեն գործում է ամերիկյան հենակետ: Կղզին գտնվում է Հորմուզի նեղուցի հարավ-արևելյան հատվածում:

Միացյալ Նահանգները Քուվեյթի իր ռազմաբազայում ունի 15–հազարանոց զորախումբ, իսկ Կատարի ալ-Ուբեյդ հենակետում կենտրոնացված է ռազմավարական ռմբակոծիչների մի տորմիղ, ինչպես նաև հետախուզական, տրանսպորտային, լիցքավորիչ և այլ տեսակի ինքնաթիռներ:

Հավելենք, որ բոլորովին վերջերս Իսրայել է ժամանել ամերիկյան 10–հազարանոց զորախումբ, պաշտոնապես` հակահրթիռային նոր համակարգի փորձարկման նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը