Լրահոս

12.05.2009 18:16


Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամներին

Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամներին

Մայիսի 12-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Արսլան Ֆաթհիփուրին և խմբի անդամներին:

Զրույցի սկզբում  Արսլան Ֆաթհիփուրը Հայաստանի խորհրդարանի ղեկավարին փոխանցեց ԻԻՀ իր գործընկերոջ՝ պարոն Լարիջանիի ջերմ ողջույնները և վերջինիս անունից վերահաստատեց ՀՀ ԱԺ նախագահին հղված Իրան պաշտոնական այց կատարելու հրավերը: Հովիկ Աբրահամյանն իր երախտագիտությունը հայտնեց այդ հրավերի համար, ապա կողմերն անդրադարձան այցի կազմակերպման մանրամասներին:

Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը կարևորեց Հայաստանի և Իրանի խորհրդարանների դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Երկուստեք համաձայնությամբ կողմերը քննարկեցին օրենսդիրների կողմից հնարավոր ձեռնարկվելիք քայլերը համագործակցությունն ամրապնդելու նպատակով: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձան առևտրատնտեսական, տրանսպորտի, կապի, ինչպես նաև մի շարք այլ բնագավառներում առկա համագործակցության ծրագրերին: Նրանք նաև արծարծեցին տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերը:

Հանդիպմանը մասնակցեց նաև  Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանը:

Այս խորագրի վերջին նյութերը