«Ֆեյսբուքում» ստեղծված «Գնում ենք Մաշտոցի այգին ազատագրելու» խմբի անդամներն այսօր՝ ժամը 14:00–ին, Մաշտոցի պուրակում բողոքի գործողություն են իրակացնելու՝ ընդդեմ Աբովյան փողոցից այնտեղ տեղափոխված կրպակների տեղադրման Երևանի քաղաքապետարանի որոշման։ Ակցիայի մասնակիցների կարգախոսներն են՝ «Էլ ոչ մի այգի՝ գերակա շահին», «Այսուհետ մա՛րդն է գերակա», «Մաշտոցի այգին պետք է մնա հանրային»։
Նրանց խոսքերով՝ իրենք պահանջում են դադարեցնելայգումիրականացվողապօրինիշինարարությունները, որվերջապեսայգիներըբարեկարգվենոչթեսրճարաններիևխանութների, այլկանաչիավելացմանհաշվին:
«Մենք՝հանրությաններկայացուցիչներս, իրավասուենքայդամբողջգործընթացնապօրինիհամարել, քանիորնախապեսորևէհանրայինքննարկումչիկազմակերպվելևչիանցկացվել՝տարածքիկառուցապատմանմասինմարդկանցիրազեկելունպատակով»,–նշում են բողոքի գործողության մասնակիցները:
Այսօր գնում են Մաշտոցի այգին ազատագրելու
«Ֆեյսբուքում» ստեղծված «Գնում ենք Մաշտոցի այգին ազատագրելու» խմբի անդամներն այսօր՝ ժամը 14:00–ին, Մաշտոցի պուրակում բողոքի գործողություն են իրակացնելու՝ ընդդեմ Աբովյան փողոցից այնտեղ տեղափոխված կրպակների տեղադրման Երևանի քաղաքապետարանի որոշման։ Ակցիայի մասնակիցների կարգախոսներն են՝ «Էլ ոչ մի այգի՝ գերակա շահին», «Այսուհետ մա՛րդն է գերակա», «Մաշտոցի այգին պետք է մնա հանրային»։
Նրանց խոսքերով՝ իրենք պահանջում են դադարեցնել այգում իրականացվող ապօրինի շինարարությունները, որ վերջապես այգիները բարեկարգվեն ոչ թե սրճարանների և խանութների, այլ կանաչի ավելացման հաշվին:
«Մենք՝ հանրության ներկայացուցիչներս, իրավասու ենք այդ ամբողջ գործընթացն ապօրինի համարել, քանի որ նախապես որևէ հանրային քննարկում չի կազմակերպվել և չի անցկացվել՝ տարածքի կառուցապատման մասին մարդկանց իրազեկելու նպատակով»,–նշում են բողոքի գործողության մասնակիցները:
Այս նպատակով սկսվել է նաև ստորագրահավաք։
7or.am