Լրահոս

11.02.2012 09:05


ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Կոտայքի մարզում` Աղվերան-Չարենցավան, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզում  միջհամայնքային, Գեղարքունիքի մարզում`Սևանի տարածաշրջանի միջհամայնքային, Մարտունու տարածաշրջանի Վերին Գետաշեն-Մադինա, Վարդենիսի տարածաշրջանում`Մաքենիս-Ախպրաձոր, Այրք-Վերին Շորժա, Լոռու մարզում` Սպիտակի տարածաշրջանի Շիրակամուտ-Մեծ Պառնի, Տավուշի մարզում`Բերդ-Ճամբարակ ճանապարհները:

 

Ձնաբքի, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Շիրակի մարզի միջպետական, Տավուշի մարզի բոլոր, Գեղարքունիքի մարզի`Մարտունու տարածաշրջանի միջհամայնքային, Վարդենիսի տարածաշրջանի և Ճամբարակի տարածաշրջանի միջհամայնքային ճանապարհները. կատարվում են մաքրման և մշակման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը