Ադրբեջանում ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության երիտասարդ ակտիվիստներ Թողրուլ Իբրահիմին, Իսլամ Շըխալիին և Աղըլ Ալիին այսօր՝ փետրվարի 10-ին, ձերբակալել են Բաքվի ոստիկանության աշխատակիցները: Այս մասին հաղորդում է «Mediaforum.az» կայքը:
Կուսակցության երիտասարդական կոմիտեի անդամներն ակցիա էին կազմակերպել Շատրվանների հրապարակում, որի շրջանակներում ցանկացել են գրքեր հավաքել երիտասարդ ակտիվիստ Էլնուր Մեջիդլիին ուղարկելու համար: Սակայն ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել երիտասարդներին իրականացնել այդ նախաձեռնությունը, ձերբակալել են ակտիվիստներին, ապա տեղափոխել Բաքվի Սաբայիլի շրջանային ոստիկանության բաժանմունք:
Նշենք, որ լրագրող Էլնուր Մեջիդլին անցյալ տարվա ապրիլի 2-ին Բաքվում տեղի ունեցած ցույցերին մասնակցելու համար դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման:
Ադրբեջանում գրքեր հավաքելու համար ձերբակալում են