Լրահոս

10.02.2012 15:58


Սերգեյ Կուրղինյանը մտադիր է փետրվարի 23-ին առանձին հակաիշխանական հանրահավաք կազմակերպել Մոսկվայում

Սերգեյ Կուրղինյանը մտադիր է փետրվարի 23-ին առանձին հակաիշխանական հանրահավաք կազմակերպել Մոսկվայում

«Ժամանակի էությունը» շարժման առաջնորդ, հայազգի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը մտադիր է փետրվարի 23-ին  հակաիշխանական հանրահավաք կազմակերպել Մոսկվայում։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։

–Մենք կանցկացնենք սեփական հանրահավաքը «Մանեժնայա» հրապարակում կայանալիք հանրահավաքից անկախ։ Վերջերս մենք դիմում ենք ներկայացրել,–լրագրողներին այսօր հայտնել է Կուրղինյանը։

Քաղաքագետի խոսքերով՝ ակցիան կանցկացվի մետրոյի «ВДНХ» կայարանում։

–Մենք ակնկալում ենք բավական աշխույժ քննարկում։ Մենք շատ առաջարկություններ և պահանջներ կներկայացնենք գործող իշխանություններին,– ավելացրել է Կուրղինյանը։

Այս խորագրի վերջին նյութերը