Լրահոս

10.02.2012 16:02


Ադրբեջանը «Եվրատեսիլ–2012»–ի անցկացման համար պետբյուջեից շուրջ 63 մլն դոլար է հատկացնելու

Ադրբեջանը «Եվրատեսիլ–2012»–ի անցկացման համար պետբյուջեից շուրջ 63 մլն դոլար է հատկացնելու

Ինչպես տեղեկացնում է «АПА» գործակալությունը, Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երգի միջազգային մրցույթի անցկացման համար այդ երկրի պետբյուջեն 50 մլն մանաթ է հատկացնելու (63,3 մլն դոլար):

Ադրբեջանի կառավարության հրահանգով՝ 2012թ. ազգային և միջազգային միջոցառումների անցկացման համար պետբյուջեից 77 մլն մանաթ է հատկացվելու, որից 50 միլիոնը՝ «Եվրատեսիլ 2012» մրցույթի անցկացման համար: 

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցելու համար Հայաստանը ևս հայտ է ներկայացրել, բայց դեռ պարզ չէ՝ ով է Հայաստանը ներկայացնելու Բաքվում:

Այս խորագրի վերջին նյութերը