«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը սկսում է դասական և հոգևոր երաժշտության աջակցության աննախադեպ ծրագիր:
Երևանի պետական կամերային երգչախմբի և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում կֆինանսավորվի կամերային երգչախմբի համերգների շարք, որտեղ կհնչեն հայկական և արևմտաեվրոպական կոմպոզիտորների դասական ստեղծագործություններ, հոգևոր գործեր, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:
«Կա երկու ճանապարհ` կամ նստել ու անընդհատ բողոքել, որ մեր մշակութային կյանքը ճահճանում ու դեգրադացվում է, կամ կոնկրետ քայլերով փոխել իրականությունը: «Ծառուկյան» հիմնադրամը, բնականաբար, ընտրում է երկրորդ ճանապարհը: Մենք ունենք փայլուն երգչախումբ, փայլուն կատարողներ, լավ դահլիճներ ու լավ ունկնդիր: Մենք չենք կարող այլոց նման միայն լացել ու բողոքել: Գ. Ծառուկյանը խոստացել էր, որ կաջակցի բոլոր լավ նախագծերին ու նա իր խոստմանը, ինչպես միշտ, մնում է հավատարիմ»,-ասում է ծրագրի համակարգող Էլինար Վարդանյանը:
Առաջիկա համերգների ընթացքում կմատուցվի ժողովրդին հոգեհարազատ, բայց մի փոքր մոռացության տրված երաժշտություն, որի միջոցով փորձ կարվի սերմանել բարձր երաժշտական ճաշակ, կրթել արվեստասեր և բարձրաճաշակ սերունդ, հասարակության լայն շերտերին հաղորդակից դարձնել հայկական մշակույթի իրական ձեռքբերումներին:
Որևէ տոմս չի վաճառվելու: Բոլոր ֆինանսական հարցերը հիմնադրամը վերցրել է իր վրա: Հրավիրատոմսերը նախատեսված են տարբեր սոցիալական խավերի և տարբեր տարիքային խմբերի համար:
Էլինար Վարդանյան. «Կոնկրետ քայլերով փոխել իրականությունը»

7or.am