Լրահոս

10.02.2012 15:36


ՖԻԴԵ–ն ընդունել է Լևոն Արոնյանի խնդրանքը՝ շախմատի աշխարհի չեմպիոնի խաղերն Ադրբեջանում չեն անցկացվի

ՖԻԴԵ–ն ընդունել է Լևոն Արոնյանի խնդրանքը՝ շախմատի աշխարհի չեմպիոնի խաղերն Ադրբեջանում չեն անցկացվի

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դիմել էր ՖԻԴԵ-ի նախագահին, որպեսզի շախմատի աշխարհի չեմպիոնի խաղերը չանցկացվեն Ադրբեջանում։

–Ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ Ադրբեջանում տիրող ընդհանուր մթնոլորտը և մեր երկրների միջև գոյություն ունեցող մշտական լարվածությունն անհնար են դարձնում իմ մասնակցությունն Ադրբեջանում անցկացվող որևէ բարձրակարգ մրցաշարի: Խիստ անհրաժեշտ է բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտ, որը, ցավոք, այս պահին Ադրբեջանում չկա ազգությամբ հայ որևէ անձնավորության համար,–ասված էր նրա նամակում:

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հաշվի է առել Լևոն Արոնյանի խնդրանքը։

Կիրսան Իլյումժինովը հայտարարել է, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը տեղի կունենա Լոնդոնում՝ հոկտեմբերի 23–ից նոյեմբերի 13–ը:
Մրցաշարը կկազմակերպի գործարար Էնդրյու Պոուլսենի ստեղծած «Ագոն» ընկերությունը, որին ՖԻԴԵ-ն վստահել է տղամարդկանց աշխարհի առաջնության առաջիկա մրցաշարերի կազմակերպումը:

Այս խորագրի վերջին նյութերը