Թբիլիսիում ակցիա է անցկացվել, որի ժամանակ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նկարի վրայով քայլել են գործողության մասնակիցները։ Ակցիան նվիրված է եղել 2006-ին ոստիկանության հատուկ գործողությունների հետևանքով զոհված Զուրաբ Վազագաշվիլիին։ Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը։
Ակցիային մասնակցել են ընդդիմության ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ ու իրավաբաններ, ինչպես նաև Սահակաշվիլիի վարչակարգի ամենահայտնի ընդդիմադիրներից մեկը՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։
Նշենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Վազագաշվիլին և Վրաստանի մեկ այլ քաղաքացի Ալեքսանդր Խուբուլովը 2006-ի մայիսին զոհվել էին Վրաստանի ոստիկանության իրականացրած հատուկ գործողության հետևանքով։ Այդ անձինք մեղադրվում են զինված հարձակման համար։ Զոհվածների հարազատները, սակայն, պնդում են, որ ոստիկանությունը չարաշահել է իր լիազորությունները։
Իվանիշվիլին ոտքերը սրբել է Սահակաշվիլիի նկարի վրա