Լրահոս

10.02.2012 13:50


Բագրատյան. «Եթե գոյություն ունի ապահովագրություն, էլ ի՞նչ տեխզննում»

Բագրատյան. «Եթե գոյություն ունի ապահովագրություն, էլ ի՞նչ տեխզննում»

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ խոսելով ԱՊՊԱ գործընթացից` ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշել է, որ դրա շահութաբերությունն ավելի քան 50% է։

–Եթե նշանակովի բիզնես չլիներ, այդ դեպքում ԱՊՊԱ կտրոնների գինը 9–9,5 հազ դրամ կլիներ,–համոզված է բանախոսը։

Նրա համար անհասկանալի է, թե ինչու այդպիսի մեծ շահույթ ունեցող գործունեությունը վստահված է մասնավորներին և չի մտցվում պետական բյուջե։

–Եթե գոյություն ունի ապահովագրություն, էլ ի՞նչ տեխզննում,–հարցադրել է Բագրատյանն ու շարունակել,–հիմա տեխզննման համար միայն տանում ես, բանկը փող ես մուծում, որից էլ վերջինս միջնորդավճար է ստանում։ Առաջ գոնե ձևականորեն նայում էին, օրինակ՝ խլացուցիչը տեղո՞ւմ է, թե՞ պոկված է։

Նա կարծում է, որ կառավարությունը մի քանի տարուց կարող է տեխզննման գումարը մտցնել ԱՊՊԱ կտրոնի ձեռքբերման մեջ՝ ավելացնելով դրա գումարի չափը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը