Լրահոս

12.05.2009 16:38


Բրայզան ճի՞շտ է ասում

Բրայզան ճի՞շտ է ասում

«Ուրբաթ» ակումբում անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի այն հայտարարությանը, թե Ղարաբաղն ու մնացած տարածքները քայլ առ քայլ վերադարձվելու են Ադրբեջանին, «Ակունք» վերլուծական կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանն ասել է.

-Բրայզան միշտ որևէ բանակցային գործընթացի որևէ պահից հետո ինչ-որ բան է հայտարարում, այնուհետև հայաստանյան քաղաքական շրջանակներում մեծ իրարանցում է սկսվում, հաջորդ օրը Բրայզան հերքում է իր հայտարարությունը, մյուս օրն էլ հերքում է նախորդ օրվա իր հերքածը։ Սակայն այն, ինչ Բրայզան սկզբից է ասում, դա է ճիշտը։ Ի վերջո, բանակցային գործընթացում հստակ դրված է 7 շրջանների հարցը։ Թե ե՞րբ և ինչպե՞ս պետք է այդ շրջանները վերադարձվեն, սա է հարցը։

Բանախոսի կարծիքով՝ հենց այս հարցում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի մարտավարության միջև հակասություն է առաջանում.

-Թուրքիան ցանկանում է այս գործընթացն սկսել և հնարավորինս շուտ ավարտել՝ ղարաբաղյան հարցի լուծումը զուգահեռելով հայ-թուրքական հարաբերությունների հետ, իսկ Ադրբեջանը ցանկանում է այն հնարավորինս ձգձգել՝ նկատի ունենալով, որ ևս 10 տարի, և Հայաստանը չի կարողանա դիմակայել։ Եթե Ադրբեջանը ցանկանում է Ղարաբաղյան հարցը փաթեթով լուծել, ապա Թուրքիան գտնում է, որ այն պետք է լուծվի փուլ առ փուլ, և այդ առումով բանակցային սեղանի շուրջ խնդրի արագ լուծումը Հայաստանին ևս ձեռնտու է։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը