Լրահոս

12.05.2009 16:44


«Ժառանգության» տեղերը ծախե՞լ են

«Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարել է, որ իրենց կուսկացության անդմաներից մեկը դավաճանել է և 8-րդ տեղամասում կուսակցության հանձնաժողովի անդամների տեղերը տվել է ԲՀԿ-ին և ՀՀԿ-ին։

- Մենք զանգահարեցինք այն մարդկանց, ում անունները Սերյոժա Հարությունյանը՝ 8-րդ տեղամասում մեր ներկայացուցիչը, ցուցակով ներկայացրել էր։  Պարզվեց, որ այդ մարդիկ ԲՀԿ-ից են, նաև՝ ՀՀԿ-ից։ Այդպես իմացանք, որ սրանք մերոնցից չեն։ Երբ մենք Սերյոժային ասացինք՝ դու այս անդամների ցուցակները չես կարող տանել 8-րդ ընտրատարածք, պետք է տանես երաշխավորած մարդկանց ցուցակը, նա հիվանդացավ։ Դիագնոզում գրված է. «Իշեմիկ սրտանոթային նոպա»։ Մենք նույնիսկ երեկոյան իրենց տուն գնացինք, որպեսզի մարդավարի խոսենք, բայց ասացին, որ շատ վատ է։ Իսկ հաջորդ օրը պարզվեց, որ տարել են հիվանդանոց, և բժիշկը թույլ չի տալիս նրան տեսնել,- ասել է Անահիտ Բախշյանը։ Ըստ ԿԸՀ-ում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանի ՝ դրա հետևանքով 8-րդ տեղամասում իրենց տեղերում ուրիշ մարդիկ են լինելու։

-Փաստորեն, ընտրատեղամասերում «Ժառանգությունն» ունի 439 տեղ, որից 33-ին մենք չենք երաշխավորում,-ասել է նա։

Անահիտ Բախշյանը, սակայն, պնդում է, որ իրենք վստահված անձերի և անձամբ իր միջոցով կվերահսկեն իրավիճակը 8-րդ տեղամասում։

Այս խորագրի վերջին նյութերը