Մարգարե Մուհամմեդի ծննդյան օրվա առթիվ Իրանում համաներում է հայտարարվել
Իրանի առաջնորդ այաթոլա Ալի Համենեին այսօր համաներում է հայտարարել երկրում մահմեդական մարգարե Մուհամմեդի ծննդյան օրվա ու իսլամական հեղափոխության 33-ամյակի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է «Press-TV» հեռուստաընկերությունը։
Համենեին հաստատել է արդարադատության նախարարության պատրաստած համաներման հռչակագիրը, համաձայն որի՝ առաջիկայում ազատ կարձակվի 761 բանտարկյալ։ Կոնկրետ որ բանտարկյալներն ազատ կարձակվեն՝ չի հաղորդվում։
Նշենք, որ ավելի վաղ Արևմուտքն ու տեղական ակտիվիստները խնդրում էին իշխանություններին ազատ արձակել 2009-ի նախագահական ընտրություններից հետո բողոքի ցույցերի մասնակիցներին։
Ավելացնենք նաև, որ Իրանում մոտենում են խորհրդարանական ընտրությունները. դրանք կանցկացվեն մարտ ամսին։ Շատերը կանխատեսում են լուրջ պայքար այաթոլա Համենեիի ու նախագահ Ահմադինեժադի համակիրների միջև։