Թեհրանում տեղի ունեցավ Իրանի ամենամյա «Տարվա գիրք» 29-րդ և միջազգային 19-րդ մրցանակաբաշխության մրցանակների հանձնման արարողությունը
Փետրվարի 8-ին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 33-րդ տարեդարձի տոնակատարությունների շրջանակներում Թեհրանի Վահեդաթ համերգասրահում տեղի ունեցավ Իրանի ամենամյա «Տարվա գիրք» 29-րդ և միջազգային 19-րդ մրցանակաբաշխության ամփոփիչ` մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Արարողությանը մասնակցում էին ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ԻԻՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Թեհրանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, արտասահմանցի հյուրեր և լրագրողներ:
Ամենամյա մրցանակաբաշխությանը ներկայացված է եղել 2010թ. հրատարակված 20 հազար գիրք:
Միջազգային մրցանակաբաշխության հաղթողներ դարձան 10 երկրների /Ռուսաստան, Շվեդիա, Գերմանիա /2 մրցանակ/, Ճապոնիա, Վրաստան, Հայաստան /2 մրցանակ/, Ֆրանսիա, Թուրքիա, Ավստրիա, Պակիստան, 12 ներկայացուցիչներ, այդ թվում` իրանագիտության ոլորտի ուսումնասիրությունների բաժնում առաջին անգամ «Տարվա գիրք» մրցանակին արժանացան Հայաստանի ներկայացուցիչներ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի ռուսերենով հեղինակած «Թալիշ ժողովրդի պատմության և մշակույթի ներածություն» և արևելագետ Գևորգ Ասատրյանի «Պարսկական ժողովրդական հեքիաթներ» հայերեն թարգմանված գրքերը:
Միջոցառմանը ելույթներ ունեցավ և մրցանակակիրներին շնորհավորեց ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: