Լրահոս

09.02.2012 16:14


Բանգլադեշցի Համոն ազատ է արձակվել

Բանգլադեշցի Համոն ազատ է արձակվել

Բանգլադեշցի Համո մականունով Աշոտ Ավետիսյանի խափանման միջոց կալանքը փոխվել է քաղաքից չհեռանալու ստորագրությամբ: Աշոտ Ավետիսյանը խուլիգանություն կատարելու կասկածանքով Երևանի Արծրունիի փողոցից Արաբկիրի բաժին էր բերման ենթարկվել։ Նույն օրը՝ ժամը 00.15-ին, 1981թ. ծնված Գարիկ Նազարյանը Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով բախվել էր առջևում կայանված Բանգլադեշցի Համոյի «ԲՄՎ X-6» մակնիշի 08 ՕՍ 888 համարանիշի ավտոմեքենային, ինչի համար նա ծեծի էր ենթարկել Գարիկ Նազարյանին։

Այս խորագրի վերջին նյութերը