Լրահոս

09.02.2012 13:06


ՀԱԿ անդամ. «Սրանով կհաստատավի ռազմական հեղաշրջում անելու իշխանության մտադությունը»

ՀԱԿ անդամ. «Սրանով կհաստատավի ռազմական հեղաշրջում անելու իշխանության մտադությունը»

Այսօր հրավիրված բանավեճում «7օր»–ի խնդրանքով ՀՀԿ–ական պատգամավոր Արտակ Դավթյանը և ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանն անդրադարձել են Արտակարգ դրության մասին երեկ ԱԺ ներկայացված օրենքին՝ համաձայն որի բանակն իրավունք է ստանում միջամտել պետության ներքին գործերին։

–Այդ հարցը կարող էինք քննարկել մեկ–երկու տարի առաջ։ Երբ էլ, որ բերվեր, պետք է ասեին՝ իսկ ինչո՞ւ բերվեց ընտրություններից հետո կամ առաջ։ Ոչ միայն պետք չէ որևէ արտառոց բան տեսնել, այլ կոնկրետ եթե 2008թ. ունենայինք այս օրենքը, այն հարցերը, որ գործողությունները իրավաչափ չէին և այլն, կվերանային,–ասել է ՀՀԿ–ական պատգամավորը։

Զոյա Թադևոսյանն էլ ընդգծել է, որ այդ օրենքը հակասում է ՀՀ սահմանդրությանը՝ ավելացնելով.

–Այդպիսով հենց պետության կողմից իրականացվող ռազմական հեղաշրջումները կարդարացվեն։ Այդպիսով մենք այլևս մերժելու ենք ժողովրդավարությունը։ Դա նշանակում է, որ մենք պետք է գնանք բռնապետության ճանապարհով։ Եթե անգամ ձեզ հաջողվի դա անել, ամեն դեպքում պատմությունը դա ձեզ չի ների։

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը