Հովհաննես Մարգարյան. «Ինչպե՞ս կարող եմ ես ուրանալ Արթուր Բաղդասարյանին»
Այսօր մամուլում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը նեղացել է Արթուր Բաղդասարյանից այն բանի համար, որ իրեն չեն ընդգրկել ՕԵԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղերում և առաջարկել են ընտրություններին մասնակցել մեծամասնական կարգով: Իսկ Հովհաննես Մարգարյանը, ըստ տարածված տեղեկատվության, այժմ բոյկոտում է ԱԺ նիստերը:
Խնդրի առնչությամբ Հովհաննես Մարգարյանը մեկնաբանություն է տվել «7օր»–ին, որտեղ կտրականապես հերքել է այդ տեղեկատվությունը.
–Բացարձակ սուտ, բամբասանք։ Տարածողները հայտնվել են Բուրիտանյան ավանակի կարգավիճակում, որը երկու դեզերի արանքում չի կողմնորոշվում, թե որ դեզին մոտենա: Ես ո՞նց կարող եմ ՕԵԿ-ից նեղանալ. ՕԵԿ–ն իմ համար օջախ է, իսկ Արթուր Բաղդասարյանն իմ համար, կուսակցության առաջնորդ լինելուց բացի, մոտ ընկեր է ու շատ մոտ բարեկամ: Ինչպե՞ս կարող եմ ես ուրանալ Արթուր Բաղդասարյանին։ 2003–ին ես համամասնական ցուցակի 28-րդ համարն էի, 12 հոգի դիմում գրեց ու հրաժարվեց մանդատներից ու ինձ դարձրեց պատգամավոր: Այդքան բանից հետո,հարգելի՛ս, կհավատա՞ս, որ ես Արթուր Բաղդասարյանից նեղանամ կամ ուրանամ,-ասել է Հովհաննես Մարգարյանը:
Իսկ հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ չի մասնակցել ԱԺ վերջին նիստերին, Հովհաննես Մարգարյանը պատասխանել է.
–Նախ՝ էստեղ 2 տասնյակից ավելի ՕԵԿ-ի գրասենյակներ եմ բացել էս ընթացքում, Ձեր աչքի առաջ է: Համ էլ ճանապարհները վատ էին, ես էլ՝ մի քիչ վատառողջ: Արդեն էսօր մեկնելու եմ Երևան,-պարզաբանել է ԱԺ պատգամավորը:
Նա նաև հավաստիացրել է, թե ինքը վճռական է տրամադրված նաև մեծամասնական կարգով պայքարի մեջ մտնելու: Նշենք, որ Հովհաննես Մարգարյանը վերջին ընտրություններին մրցակցել է Աշոտ Աղաբաբյանի հետ ու պարտվել:
Հովհաննես Մարգարյան. «Ինչպե՞ս կարող եմ ես ուրանալ Արթուր Բաղդասարյանին»
Այսօր մամուլում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը նեղացել է Արթուր Բաղդասարյանից այն բանի համար, որ իրեն չեն ընդգրկել ՕԵԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղերում և առաջարկել են ընտրություններին մասնակցել մեծամասնական կարգով: Իսկ Հովհաննես Մարգարյանը, ըստ տարածված տեղեկատվության, այժմ բոյկոտում է ԱԺ նիստերը:
Խնդրի առնչությամբ Հովհաննես Մարգարյանը մեկնաբանություն է տվել «7օր»–ին, որտեղ կտրականապես հերքել է այդ տեղեկատվությունը.
–Բացարձակ սուտ, բամբասանք։ Տարածողները հայտնվել են Բուրիտանյան ավանակի կարգավիճակում, որը երկու դեզերի արանքում չի կողմնորոշվում, թե որ դեզին մոտենա: Ես ո՞նց կարող եմ ՕԵԿ-ից նեղանալ. ՕԵԿ–ն իմ համար օջախ է, իսկ Արթուր Բաղդասարյանն իմ համար, կուսակցության առաջնորդ լինելուց բացի, մոտ ընկեր է ու շատ մոտ բարեկամ: Ինչպե՞ս կարող եմ ես ուրանալ Արթուր Բաղդասարյանին։ 2003–ին ես համամասնական ցուցակի 28-րդ համարն էի, 12 հոգի դիմում գրեց ու հրաժարվեց մանդատներից ու ինձ դարձրեց պատգամավոր: Այդքան բանից հետո, հարգելի՛ս, կհավատա՞ս, որ ես Արթուր Բաղդասարյանից նեղանամ կամ ուրանամ,-ասել է Հովհաննես Մարգարյանը:
Իսկ հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ չի մասնակցել ԱԺ վերջին նիստերին, Հովհաննես Մարգարյանը պատասխանել է.
–Նախ՝ էստեղ 2 տասնյակից ավելի ՕԵԿ-ի գրասենյակներ եմ բացել էս ընթացքում, Ձեր աչքի առաջ է: Համ էլ ճանապարհները վատ էին, ես էլ՝ մի քիչ վատառողջ: Արդեն էսօր մեկնելու եմ Երևան,-պարզաբանել է ԱԺ պատգամավորը:
Նա նաև հավաստիացրել է, թե ինքը վճռական է տրամադրված նաև մեծամասնական կարգով պայքարի մեջ մտնելու: Նշենք, որ Հովհաննես Մարգարյանը վերջին ընտրություններին մրցակցել է Աշոտ Աղաբաբյանի հետ ու պարտվել:
Դերենիկ Մալխասյան
Գյումրի