Մեղադրվում է կենսաթոշակները և ավանդների գումարները հափշտակելու համար
ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչությունում ավարտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության Դիլիջանի մասնաճյուղի թիվ 3903 փոստային բաժանմունքի պետի կողմից կենսաթոշակների եւ ավանդների գումարները հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ միայնակ կենսաթոշակառուների եւ հաշմանդամների կողմից ներդրված ավանդների գումարների փոխհատուցման, ինչպես նաեւ կենսաթոշակների վճարման գործընթացում «Հայփոստ» ՓԲ ընկերության Դիլիջանի մասնաճյուղի թիվ 3903 փոստային բաժանմունքում վճարային ցուցակներում ավանդատուների եւ կենսաթոշակառուների անվան դիմաց ստորագրությունները կեղծելու միջոցով, յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Մասնավորապես՝ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նշված բաժանմունքի պետ Ա. Մարկոսյանը, թաքցնելով ԽՍՀՄ «Հայխնայբանկում» ներդրված ավանդների գումարների փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը, 2007-2010թթ. ընթացքում պարբերաբար կեղծելով վճարային ցուցակներում ընդգրկված 12 կենսաթոշակառուների և 13 ավանդատուների ստորագրությունները, նրանց անվամբ անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 4.200.931 ՀՀ դրամ ավանդների փոխհատուցման և կենսաթոշակի գումարները:
Բացի այդ 2011թ. սեպտեմբերի 16-ին նրա բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ապօրինաբար պահվող՝ ռազմամթերք հանդիսացող` մեկ «ՌԳ-42» տեսակի նռնակ, 4 հատ 5.45 մմ և 3 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 1-ին մասով:
2011թ. դեկտեմբերի 29-ին Ա. Մարկոսյանի մասով քրեական գործն ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: Նախաքննության ընթացքում Ա. Մարկոսյանի կողմից պատճառված վնասից վերականգնվել է 1.872.126 դրամ: